Երևան, 24.Ապրիլ.2024, 00:00 |
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո...

Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետև հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին և զարգացումներին, խոսել արտագաղթի հաղթահարման, տնտեսության, արդարադատության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին:


«Ուրախ եմ արձանագրել, որ տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան եկողների թիվն ավելի մեծ է, քան մեկնողների: Կարծում եմ` սա է հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Առաջիկա 20 տարվա ընթացքում խնդիր ունենք կրկնապատկել մեր բնակչության թիվը` առաջին հերթին տնտեսական զարգացմամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարության խնդիրը քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերափոխելն է, և այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ դա հնարավոր կլինի անել: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այդ գործում կառավարությունը հույսեր է կապում նաև Սփյուռքի ներդրումային ծրագրերի հետ:

«Այն, ինչ պլանավորվում է այժմ, եթե իրականություն դառնա 2019 թվականին, արդեն մեր երկրի տնտեսական կերպարն ուրիշ կլինի: Այդպիսով հստակ քայլեր կանենք արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհին: Հույս ունեմ, որ այսօրվա Հայաստանով դուք ևս քաջալերված եք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Ի պատասխան տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ նշել են, որ մեծապես ոգևորված են հայրենիքում տեղի ունեցող գործընթացներով և պատրաստվում են վերադառնալ Հայաստան, այդ թվում` ներդրումային տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով: Այդ համատեքստում նրանք ներկայացրել են Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումների հետ կապված առկա խնդիրները:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ շրջանակում լոգիստիկ խնդիրների լուծումը գտնվում է օրակարգում:

«Դա ԵԱՏՄ-ում քննարկվող ամենակարևոր հարցերից է: Պատրաստվում ենք պիլոտային ծրագիր իրականացնել, որով կդյուրացվի բեռների տեղափոխման գործընթացը, ապրանքները հավելյալ ստուգումների չեն ենթարկվի` թվային համակարգի ներդրման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև ճանապարհային խնդիրների լուծման հնարավորություններին ու հավելել, որ Հայաստանը շահագրգիռ է այդ գործընթացով:

Հանդիպման ընթացքում ներկաների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդրին:

«Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, և իմ պատմածում ավելի շատ տեղեկատվություն կար, քան հրապարակված հեռախոսազրույցում: Իրականում այս գաղտնալսումն ապացուցեց, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ տեղեկացել, թե ինչ է կատարվում այդ դատական պրոցեսներում: Ինչո՞ւ է ընդհանրապես կառավարությունն այս պրոցեսում ներքաշվել, որովհետև մեր միջազգային գործընկերները, մասնավորապես հատուկ ծառայությունների մասով, անընդհատ զանգահարել են ԱԱԾ տնօրենին այդ խնդրով, երկրորդը` դատական համակարգի ներկայացուցիչը ևս անընդհատ զանգահարել է ԱԱԾ` անվտանգության խնդրով և նշել, որ վախեցած են իրենց գործը կատարելուց: Միաժամանակ, ներկայացված հեռախոսազրույցի մի մասը կտրված է, որտեղ ես դիտողություն եմ անում ԱԱԾ տնօրենին, թե ի՞նչ է նշանակում` դատավորները վախենում են, չե՞ք կարողանում ապահովել նրանց անվտանգությունը: Մոտավորապես տասը տարի առաջ «Հայկական ժամանակ» թերթում հրապարակում է եղել, որ որոշ մարդիկ Հայաստանում գաղտնալսող սարքեր են ձեռք բերել, և այդ խնդիրը կա: Մեր երկրի խնդիրներից մեկը եղել է այն, որ որոշ խմբեր, ընտանիքներ գուցե ավելի ազդեցիկ են եղել, քան պետությունը, սրանք դրա մնացորդային երևույթներն են: Համոզված եղեք` դրանք ևս արմատախիլ կարվեն: Գաղտնալսողները պետք է բացահայտվեն, և ես խնդիր եմ դրել Ազգային անվտանգության ծառայության առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման հետ կապված, ինչի առնչությամբ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ասել է, որ Հայաստանի պետական պահպանության ծառայությունը պատշաճ կատարում է իր աշխատանքը:

«Ընդհանրապես ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ես ինձ շատ անվտանգ եմ զգում: Կարծում եմ` դա միայն անվտանգության խնդիր չէ, գուցե նաև մարդկանց վերաբերմունքն է ինձ անվտանգության զգացում ներշնչում»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով արդարադատության ոլորտի խնդիրների մասին, ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները կառավարութան օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է, որովհետև այն ձևավորվել է բոլորին հայտնի միջավայրում և պայմաններում:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն սկսել է և առաջիկայում էլ կշարունակի Հայաստանի հետ կապված խայտառակ դատավճիռների հրապարակումը, որոնք ի ցույց կդնեն Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայությունը: Մենք պետք է իրական երաշխիքներ ստեղծենք դատարանների անկախ գործունեության համար: Այսօր ՀՀ քննչական մարմիններն իրենց գործունեության մեջ ազատ են առավել քան երբևէ, եթե նկատի ունենք ավանդական ազդեցության միջոցները կառավարությունից դեպի դատական համակարգ: Բայց ես համոզված չեմ, որ նույն գաղտնալսողները չեն պահպանել իրենց ազդեցությունը համակարգի վրա, և ընտրություններից հետո իրական փոփոխություններ պետք է իրականացնեք: Կա գաղափար` փորձել Հայաստանում հիմնադրել միջազգային արբիտրաժային կանոններով գործող արբիտրաժ, աշխարհում կա այդպիսի պրակտիկա: Երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, բոլորս հասկանում ենք, որ դա անհրաժեշտ է, չպետք է թույլ տանք, որ որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրումների ճանապարհը փակի: Ուստի չպետք է վախենանք գնալ հեղափոխական լուծումների, որպեսզի Հայաստանը ներդրումների համար դառնա առավել նպաստավոր»,-շեշտել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հատկապես հայ ներդրողներն այսօր առանձնակի ակտիվություն և հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ:

«Մենք դրանում շահագրգռված ենք, մեր կառավարությունը ոչ մի բիզնես շահ չունի, ինչը հնարավորություն է տալիս և բացառիկ շանս է ստեղծում, որպեսզի իսկապես ներդրումների համար ստեղծենք հավասար պայմաններ: Բացառիկ է, երբ քաղաքական իշխանությունն ընդհանրապես չունի բիզնես շահ: Եթե ինչ-որ պահի մեր կառավարությունում ի հայտ գա նման բան` խոստանում եմ այն վերացնել անմիջապես»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին հարցին:

«Այդ պաշտոնը, մեծ հաշվով, ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված գոյություն ունեցող խնդիրների մասին: Մենք ուզում ենք ստանալ հստակ պատասխաններ: Որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել մեր դաշնակցային պարտավորությունները որևէ կետում չկատարելու մեջ: Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը: Ցավոք, սա չենք կարող ասել ՀԱՊԿ մեր բոլոր գործընկերների մասին, ուստի ասում ենք` եկեք պարզենք մեր հարաբերությունները՝ մենք դաշնակիցնե՞ր ենք, թե` ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է կատարենք մեր բոլոր պարտավորությունները, բայց մեզ համար հասկանալի չեն այն գործողությունները, որոնք իրենց էությամբ հակասում են այդ պարտավորություններին: Պետք է իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ: Համոզված եմ, որ ՀԱՊԿ-ն կարող է թույլ չտալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված մեթոդով լուծելու Ադրբեջանի գայթակղությունը: Հիմա հարց` ՀԱՊԿ-ն իր այդ գործիքը պատրաստվո՞ւմ է կիրառել, թե` ոչ: Սա մեզ համար ռազմավարական նշանակության հարց է: Գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է: Թող այնտեղ հավերժ լինի Բելառուսի ներկայացուցիչը, բայց մեր փոխադարձ բոլոր պարտավորությունները կատարվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ լուրջ հարցեր կան ԼՂ-ի հետ կապված ՀԱՊԿ երկրների տեսլականի շուրջ այն ուղղությամբ, թե դա որքանով է բխում ռազմավարական գործընկերության բնույթից: Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ մենք, որպես ժողովուրդ, պետք է մեր միջավայրը հասկանանք:

«Երբ այս հարցերի համատեքստում հարաբերությունները հստակեցնենք, կարող եմ երաշխավորել, որ երբևէ մեր հարաբերություններում որևէ կնճիռ չի լինի: Մեզ պետք չեն ֆորմալ կարգավիճակներ, մեզ պետք են փոխադարձ պարտավորություններ և դրանց լիարժեք իրականացում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

 

դիտվել է 343 անգամ
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan