ԵԱՏՄ գագաթնաժողովը սկսվում է
Ռուսաստանում այսօր կանցկացվի ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին, ի թիվս ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների, կմասնակցի նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Քիչ առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները համատեղ լուսանկար արեցին, որից հետո սկսվեց բուն նիստը։