Զորակոչն իրականացվելու է դեկտեմբերին, զորակոչվելու է մոտ 70 բժիշկ-մասնագետ. Տոնոյան
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«Սահմանվում են ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների զորակոչի կազմակերպում անցկացնելու, ինչպես նաև սահմանված ժամկետում Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած բժշկական կազմի սպաներին զորացրելու հետ կապված հարաբերությունները»,-ասաց Տոնոյանը:
Նրա խոսքով՝ զորակոչն իրականացվելու է դեկտեմբերին, զորակոչվելու է մոտ 70 բժիշկ-մասնագետ: