Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնություն. Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են
Դեկտեմբերի 6-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2019-2020 թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանի Մ17 հավաքականը հայտնվել է յոթերորդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Իսլանդիայի Մ17 հավաքականները: