Վրաստանի վարորդները հենց ճանապարհին թմրանյութի օգտագործման թեստ կանցնեն
2019-ի ապրիլից Վրաստանի ոստիկանները հատուկ թեստի միջոցով հենց ճանապարհին կստուգեն՝ օգտագործե՞լ են վարորդները թմրանյութ, թե՞ ոչ:
Այս դեպքում ոստիկանները ստիպված չեն լինի վարորդին հատուկ լաբորատորիա տեղափոխել, փորձաքննություն անցնելու անհրաժեշտություն այլևս չի լինի:
Նախորդ շաբաթ Վրաստանի խորհրդարանը հաստատել է օրենսդրական փաթեթը, որով քրեական պատասխանատվություն է ենթարկվում մարիխուանայի ազդեցությամբ մեքենա վարող վարորդը: Պատիժը ենթադրում է տուգանք կամ մինչև մեկ տարի ազատազրկում:
Մինչև օրենքի ընդունումը՝ մարիխուանայի ազդեցության տակ մեքենա վարելու դեպքում, որպես տույժ, վարորդը զրկվում էր վարորդական իրավունքի վկայականից: