Ինքս ժամանակին լինելով այդ գաղտնալսման տուժածներից մեկը, զոհերից մեկը, մերժում եմ քաղաքական նպատակներով նման գործելաոճը. Արթուր Բաղդասարյան
30 տարվա մեջ առաջին անգամ Հանրային հեռուստատեսությունը ընտրություններին մասնակցող ուժերի առաջնորդների բանավեճ է կազմակերպել, որը ողջունելի է: Այս մասին քաղաքական մեծ դեբատների ժամանակ նշեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
«Ես ուզում եմ միարժեք մերժել վերջին օրերին գաղտնալսման հետ կապված, պետության մի դեպքում պետության ղեկավարի, մյուս դեպքում ուժային կառույցների միջեւ: Ինքս ժամանակին լինելով այդ գաղտնալսման տուժածներից մեկը, զոհերից մեկը, մերժում եմ քաղաքական նպատակներով նման գործելաոճը: Դա մեր հայրենիքին ոչ մի պատիվ չի բերում: Մենք միշտ կողմնակից ենք քաղաքական խաղաղության, ոչ թե քաղաքական քաղաքական պատերազմին, քաղաքական մրցակցությանը, ոչ թե քաղաքական ատելությանը»,-հայտարարեց Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի ծրագրերին, Արթուր Բաղդասարյանը նշեց, որ իրենք 250 օրենսդրական նախաձեռնության հեղինակ են. «Մենք ներկայացնում ենք երկրի զարգացման մեր տեսլականը: Աջակցելով հեղափոխությանը, մենք գտնում ենք, որ հեղափոխությունը տվել է հրաշալի հնարավորությունՀայաստանն առաջընթաց զարգացման տանելու: Դրա համար մեզ պետք են մրցունակ գաղափարներ, փորձված կատռույցներ ու գործիչներ, որոնք կարող են երկիրը տանել առաջընթաց ճանապարհով»,-ընդգծեց նա: