Հույս ունեմ` իմ արժանի պատիժը կստանամ. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան քարոզչություն էր իրականացնում Երևանի մետրոպոլիտենում, և դա լուսաբանվում էր, նկարահանվում: Մետրոպոլիտենից հայտարարել են, որ նկարահանման թույլտվություն չեն տրամադրել: Լրագրողները Փաշինյանին հիշեցրին, որ Մետրոպոլիտենում տեսա և լուսանկարահանումն արգելված է, մինչդեռ իր քարոզարշավը տեսանկարահանվել է:
«Ես հույս ունեմ, որ դրա համար իմ արժանի պատիժը կստանամ»,- ասաց նա:
Հարցին` ի՞նչ պատիժ է սպասում, նա արձագանքեց.
«Ինչ պատիժ հասնում է օրենքով, պատրաստ եմ կրել»:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ իր բոլոր քարոզարշավների ժամանակ նույն բանն արել է Երևանի մետրոպոլիտենում, և եթե ինչ-որ բան այն չէ, օրենքի ամբողջ խստությամբ պատրաստ է պատժվել: