Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը լավ հնարավորություն է Իրանի համար ԵՏՄ հետ արդյունավետ գործընկերություն սկսելու համար. Նիկոլ Փաշինյան
Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը լավ հնարավորություն է Իրանի համար ԵՏՄ հետ արդյունավետ գործընկերություն սկսելու համար: Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ երկրների գագաթաժողովի նախաշեմին տնտեսական տեսաբան Նիկոլայ Կորժենեւսկուն տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ, որ այս համաձայնագիրը լավ հնարավորություն է, որպեսզի Իրանը արդյունավետ գործընկերություն ստեղծի Եվրասիական տնտեսական միության հետ, եւ մենք, իհարկե, ամեն կերպ կաջակցենք այդ գործընթացին», - ասել է Փաշինյանը:
Հայաստանի համար Իրանը շատ կարեւոր գործընկեր է, եւ Փաշինյանը համոզված է, որ երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները կնպաստեն ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացմանը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ԵՏՄ-ն եւ Իրանը ազատ առեւտրի գոտու մասին երեք տարի ժամկետով ժամանակավոր համաձայնագիր ստորագրեցին եւ այդ համաձայնագրի համաձայն, ԵՏՄ-ն եւ Իրանը կնվազեցեն մաքսատուրքերը, ինչպես նաեւ մի քանի հարյուր անուն ապրանքների համար խոչընդոտները կվերացնեն: Երկու կողմերի ցանկում մոտ 850 ապրանք կա: