ՀՀԿ–ն ընդդիմադիր է Հայաստանի Հանրապետությանը. Փաշինյան
«Ես չեմ կարծում, որ ՀՀԿ–ի հետ պայքարելու առիթ կա, որովհետեւ ընդհանրապես ՀՀԿ–ն պայքարից դուրս է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցույց կտան այս ընտրություններում»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ քարոզարշավին մյուս ուժերը դուրս են մնում պայքարից։
Փաշինյանը նաեւ նշեց, որ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վերջիններս հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ են ՀՀԿ–ի հայտնի ներկայացուցիչները դեռ անձրեւի տակ. «Ես Հայաստանի Հանրապետության 40 քաղաքներում եղել եմ եւ ամենից հաճախ հնչող մեղադրանքներ, որ ինձ ներկայացնում, դրանք այն մեղադրանքներն են, թե ինչո՞ւ մինչեւ հիմա Հանրապետական կուսակցության հայտնի ներկայացուցիչները ազատության մեջ են»։
Հարցին՝ ՀՀԿ–ն իրենց ընդդիմադի՞ր է, վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց. «Կարծում եմ՝ ՀՀԿ–ն ընդդիմադիր է Հայաստանի Հանրապետությանը»։