Կառավարությունը միշտ հաշվի է առնում շինարարների կարծիքը. Ավինյան
Շինարարների միության 4-րդ համագումարի ժամանակ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, որ կառավարությունը կարևոր տեղ է հատկացնում Հայաստանի ճարտարապետական դիմագծին ու քաղաքաշինությանը:
Նրա խոսքով` կառավարությունը միշտ հաշվի է առնում շինարարների կարծիքն ու որոշումներ կայացնելիս քաղաքաշինության առումով խորհրդակցում է Շինարարների միության հետ:
Հայաստանի շինարարների միությունը ստեղծվել է 1999թ, որին այժմ անդամակցում են մասնագիտական 71 կազմակերպություններ: