Մտահոգ քաղաքացիներ, ես տեսնում եմ, որ ձեր թիվն օրեցօր ավելանում է. Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը Facebook-ի իր էջում գրառում է կատարել` ներկայացնելով, թե ընտրվելու դեպքում ինչպես է աշխատելու:
«Մեր երկիրը կարիք ունի իրական ընդդիմության, այլ ոչ թե գրպանային ընդդիմության: Ձայն տալով ինձ՝ քաղաքացին խորհրդարան է ուղարկում մարդու, որը իշխանության առաջ բարձրաձայնելու է քաղաքացու մտահոգությունները:
Աշխատելու եմ այնպես, ինչպես անցած 7 ամիսներին՝ հասցեական, հիմնավորված՝ քննադատելով խոստացածի և չարածի, սուտ խոստումներ տալու և չկատարելու, մարդկանց մոլորեցնելու համար: Սիրելի մտահոգ քաղաքացիներ, ես տեսնում եմ, որ ձեր թիվն օրեցօր ավելանում է:
Որովհետև ձեզ մոլորեցրել են, սուտ խոստումներ են տվել և շարունակում են խաբել: Ես ձեզնից ձայն չեմ մուրում: Ես վստահություն եմ խնդրում ձեր ձայնը հնչեցնելու համար»,- գրել է նա: