«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն ԱԱԾ-ում հացադուլ է հայտարարել
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը, որին նախօրեին ԱԱԾ-ն ձերբակալել էր, հացադուլ է հայտարարել:
Նա այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է.
«Իմ հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին չվստահելու և քննությունը ուշացված տանելու նպատակով հրաժարվում եմ շարունակել մասնակցություն ունենալ այդ գործընթացին, ուստի հայտարարում եմ.
-դեկտեմբերի 5-ին՝ ժամը 9.00-ից, հայտարարում եմ հացադուլ՝ ՀՀ ԱԱԾ ՏԱ ԺՊՎ գտնվող խցում.
-դիմում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պաշտպանի հետ հանդիպման խնդրանքով
-կմասնակցեմ սույն գործով դատական նիստին
-խնդրում եմ տալ հնարավորություն՝ նշված հայտարարությունը արագ տարածելու համար»: