Քաղաքացիները մեղադրում են կառավարությանը, որ ՀՀԿ-ականները շարունակում են ազատորեն հոխորտալ. Փաշինյան
Կար մրցակցություն ֆեյսբուքյան իրականության եւ իրական իրականության միջեւ եւ իրական իրականությունը ուղղակի ջախջախեց ֆեյսբուքյանին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով քարոզարշավին, նա ասաց. «Մենք հույս ունեինք, որ մաժորային քարոզարշավ կստացվի, բայց նաեւ ինչ-որ տեղ հաճելի էր, ավելին էր քան սպասում էինք»:
Դիտարկմանը, որ սա քարոզարշավ էր «Իմ քայլը» դաշինքի եւ ՀՀԿ-ի միջեւ, որն ուղեկցվում էր փոխադարձ մեղադրանքներով ու պիտակներով, Փաշինյանն արձագանքեց. «Այս ընթացքում ամենաշատ մեղադրանքը, որ ստացել եմ քաղաքացիներից այն է, որ նրանք մեղադրում են կառավարությանը, որ ՀՀԿ-ականները շարունակում են ազատորեն հոխորտալ»: