Որքան զբոսաշրջիկ է այցելել Վրաստան այս տարի
2018 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան այցելած միջազգային ուղևորների քանակն անցել է 8 միլիոնը՝ նախորդ տարվա համեմատ աճելով 10․6 տոկոսով: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի տուրիզմի ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն, գրում է Aliq․ge-ն:
Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների այցերի քանակին, 11 ամսվա ընթացքում այն կազմել է ավելի քան 4 միլիոն 486․5 հազար, ինչը 17․2 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։
Վրաստան ամենաշատը եկել են՝
Ռուսաստանից՝ 1․341,127 այցելու , +23․8 տոկոս
Ադրբեջանից՝ 1․311․907 այցելու, +9․8 տոկոս
Հայաստանից՝ 1․162․220 այցելու, +0․3 տոկոս