Արցախը պատրաստակամ է դիտարկել Հուսեյնզադեին ազատ արձակելու հնարավորությունը․ Ստեփանակերտի մարդասիրական ժեստը Բաքվին
Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է երկու օր առաջ Թբիլիսիում հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալված վեց ուկրաինացիների և Վրաստանի քաղաքացու խափանման միջոցի հարցը:
Նրանք մեղադրվում են ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեջ, թեև չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Դիմումի ստորագրման փոխարեն նրանք փաստաթղթի վրա գրել են՝ «Փառք Ուկրաինային», հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը: Մեղադրանքն ապացուցվելու դեպքում նրանց սպառնում է 8-11 տարվա ազատազրկում:
Բոլոր ձերբակալվածները Ուկրաինայի «Դոնբաս» բաժանմունքի մարտիկներ են: Նրանց ձերբակալել էին միևնույն փողոցում տեղակայված 2 հյուրանոցներում: Խուզարկության ժամանակ հյուրասենյակներից առգրավել էին «Մակարով» և «Բերետտա» տեսակի ատրճանակներ, ինքնաշեն հրազեն և պայթուցիկ նյութեր:
Ձերբակալման պահին, մեղադրյալի հետ միասին, եղել է նաև Ուկրաինայի Վերին Ռադայի պատգամավոր, «Դոնբաս» գումարտակի հիմնադիր Սեմյոն Սեմենչենկոն, որը հայտարարել էր՝ դիտորդի կարգավիճակով է գտնվել Վրաստանում: Դիվանագիտական անձնագրի շնորհիվ նա կարողացել է խուսափել ձերբակալությունից: Նա հերքում է իր կապը Սաակաշվիլիի և նրա նախկին կուսակիցների հետ և փորձում է ապացուցել իր նախկին ենթակաների անմեղությունը:
«Այո, վրացիները պայքարում են Ուկրաինայում, բայց այն տեղեկատվությունը, թե Սաակաշվիլիի հանձնարարությամբ Վրաստան պետք է բերեի զինյալների՝ սուտ է»,- Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերից հայտարարել է Սեմենչենկոն: