Մեր թիմն ամեն օր հետևելու է, որ քաղաքական գործիչները չմոռանան, որ կոչված են ծառայելու քաղաքացուն. Մանե Թանդիլյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Երևանի Ավան վարչական շրջանում կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անպայման գնալ ընտրատեղամաս և ընտրություն կատարել.
«Սիրելի ավանցիներ, ես այս տարածքից ընտրվել եմ պատգամավոր, ես հույս ունեմ, որ դուք հետևել եք իմ գործունեությանը, կարողացել եք հպարատանալ ձեր ընտրությամբ»,- ասել է Թանդիրյանը:
Աժ պատգամավորի թեկանծուն նաև ասել է, որ «Լուսավոր Հայաստան»-ն իր հետ բերում է այնպիսի թիմ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին ասել, որ Հայաստանը լուսավորել են.
«Այս թիմի տեսլականն է, այս թիմի առաքելությունն է մեր երկիրը դարձնել արդիական երկիր, որտեղ մարդն է նպատակ, որտեղ յուրաքանչյուր պաշտոնյա ծառայում է քաղաքացու շահին, որովհետև լուսավոր Հայաստանում այդպիսինն են բարքերը: Մեր թիմն ամեն օր հետևելու, վերահսկելու է, որ պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները չմոռանան, որ կոչված են ծառայելու քաղաքացուն, պետությանը», – հավելել է Մանե Թանդիլյանը: