Փաշինյանը առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհված սպաների հիշատակը (տեսանյութ)
Արմավիրում նախընտրական քարոզարշավի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ՍՈՒ 25 գրոհիչ օդանավի կործանման հետեւանքով զոհված օդաչուների հիշատակը։
Փաշինյանը նաեւ ցավակցեց զոհվածների հարազատներին, «Իհարկե դեպքը պետք է քննվի, Ուզում եմ ցավակցություններս հայտնել զոհված օդաչուների ծառայակիցներին, հարազատներին, մտերիմներին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարեւանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը:
Ավիապատահարի հետեւանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը եւ 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գեւորգի Մանուկյանը: