Հորդորում եմ Շարմազանովին՝ կոռեկտ մնալ, եթե շարունակի անցնել կոռեկտության սահմանները, համապատասխան պատասխան կստանա ինձնից. Ալեն Սիմոնյան
«Հորդորում եմ Էդուարդ Շարմազանովին՝ կոռեկտ մնալ, որովհետև եթե շարունակի անցնել կոռեկտության սահմանները, համապատասխան պատասխան կստանա ինձնից: Կոչ եմ անում կոռեկտ մնալ ՀՀ վարչապետի հասցեին արտահայտվելուց, ոճը փոխել՝ ՀՀ վարչապետի մասին խոսելուց»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Շարմազանովն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Որպեսզի կոծկի իր խայտառակությունը ՀԱՊԿ-ում, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը»: