Դանակահարություն Երևանում. տուժածն անչափահաս է
Դեկտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա, որը վնասվածքները ստացել է դանակահարման հետևանքով:
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 17-ամյա Վ. Ա.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցից: Բժիշկների խոսքով՝ վիրավորն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: