Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել՝ մեկնաբանելով Արտաշատում տեղի ունեցած միջադեպը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօր Արտաշատում ձեռքսեղմումների ժամանակ մի մարդ ձեզ հայտնի ուժերին ուղղված վերջին հայհոյանքներով պահանջում էր, որ նրանց բոլորին նստեցնեմ, հիմա տեսա, որ որոշ լրատվամիջոցներ գրել են, թե այդ քաղաքացին հարձակվել է ինձ վրա»:
Ավելի վաղ Operativ.am-ը տեղեկացրել էր, որ Արտաշատում ելույթն ավարտելուց հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցավ հավաքվածներին, լսեց նրանց բարձրացրած հարցերը:
Անվտանգության աշխատակիցները միջամտեցին, երբ թոշակառուներից մեկը սկսեց բարձրաձայն հայհոյել: