Հայտնի են Youtube-ում ամենաբարձր վարձատրվող բլոգերների անունները
Forbes -ը հրապարակել է Youtube- ում ամենաբարձր վարձատրվող բլոգերների անունները:
Առաջին տեղում է 7 ամյա Ռայանը, որն իր ծնողների հետ վարում է Ryan Toys Review ալիքը, որտեղ ներկայացնում է տարբեր խաղալիքների մասին վերլուծական նյութեր: Նրա ալիքն ունի 17 միլիոն հետևորդ, տեսանյութերը դիտում է 26 միլիարդ մարդ: Մեկ տարվա ընթացքում ալիքն աշխատել է 22 միլիոն դոլար:
Երկրորդ տեղում Ջեեք Փոլն է: Նա ունի 17 միլիոն հետևորդ և տարեկան աշխատում է 21 միլիոն դոլար:
Երրորդ հորիզոնականում է Dude Perfect-ը, ալիքը ունի 37 միլիոն հետևորդ: 5 ընկերները մեկ տարվա ընթացքում աշխատել են 20 միլիոն դոլար՝ ցուցադրելով բազմաթիվ հնարքներ՝ օգտգործելով տարբեր իրեր՝ սպորտային աքսեսուարներ, ջրի շշեր և այլն:
Նախորդ տարվա առաջատար Դանիել Միդլթոնն այս տարի չորրորդն է: Նրա DanTDM ալիքը պատմում է համակարգչային խաղերի մասին, հատկապես՝ Minecraft-ի: Նա մեկ տարվա ընթացքում կարողացել է վաստակել 18 միլիոն դոլար:
Հնգյակն ամփոփել է ամերիկացի երաժիշտ, մոդել Ջեֆրի Սթարը : Նա ևս աշխատել է 18 միլիոն դոլար և ունի 11 միլիոն հետևորդ:
Տասնյակում էին նաև Markiplier-ը, Vanoss Gaming-ը, Jacksepticeye-ը, PewDiePie-ը և Logan Paul-ը: