ՀՀ նախագահի պաշտոնական կայքը թարմացվել է
Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը՝ www.president.am, գործում է թարմացված տարբերակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական էջերին կարելի է ծանոթանալ հետևյալ սոցիալական հարթակներում.
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական էջը Instagram սոցիալական կայքում ունի հետևյալ հղումը՝ https://instagram.com/president_armensarkissianutm_source=ig_profile_share&igshid=6yxk4r09h335 :
Հանրապետության նախագահի աշխատակազմի պաշտոնական էջը Facebook-ում՝ https://www.facebook.com/Armpresident/, պաշտոնական Telegram ալիքը՝ https://t.me/PressPresident:
Հանրապետության նախագահի և նախագահի աշխատակազմի անունից հանդես եկող մյուս բոլոր էջերը կեղծ են: