Փաշինյանը կգլխավորի ՀՀ պատվիրակությունը ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ գագաթնաժողովին
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Faceboo -ի գրառմամբ հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ մեկնող ՀՀ պատվիրակության վերաբերյալ որոշում է ստորագրել։
«Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այդ պահին արդեն վերադարձած կլինի արձակուրդից»,- գրել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը: