Կորեայի ձորում քաղաքացի է կորել
Դեկտեմբերի 3-ին` ժամը 18:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորի տարածքում քաղաքացի է կորել. հնարավոր է ընկել է ջրանցքը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: