Դեկտեմբերի 3-ին ազատ է արձակվել 542 դատապարտյալ
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 542 դատապարտյալ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 54,
«Արթիկ» ՔԿՀ-ից՝ 45,
«Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 16,
«Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 56,
«Գորիս» ՔԿՀ -ից՝ 16,
«Հրազդան» ՔԿՀ-ից՝ 31,
«Աբովյան» ՔԿՀ-ից՝ 26,
«Սևան» ՔԿՀ-ից՝ 144,
«Կոշ» ՔԿՀ-ից՝ 65,
«Արմավիր» ՔԿՀ-ից՝ 67,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 22 դատապարտյալ: