Մահվան ելքով վրաերթ Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին
Դեկտեմբերի 2-ին` ժամը 20.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 36-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 29-ամյա Վարուժան Հարությունյանին և մահացած վիճակում տեղափոխել հիվանդանոց։
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:
Կատարվում է քննություն։