Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: