Մեր գյուղատնտեսությունում կա հիմնական պրոբլեմ՝ այն չափից ավելի կախված է եղանակային պայմաններից. Փաշինյան
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավը շարունակում է Վեդիում:
«Հայաստանից գյուղմթերի արտահանումն աճել է 30 մլն դոլարով: Սա նաև վեդեցիների շնորհքն է: Մյուս տարի այս ծավալը պետք է մեծանա: Մեր գյուղատնտեսությունում կա հիմնական պրոբլեմ՝ այն չափից ավելի կախված է եղանակային պայմաններից: Մենք 21-րդ դարում ենք գտնվում, և 21- րդ դարի տեխնոլոգիաները թույլ են տալիս որոշակի բերք ակնկալել՝ անկախ եղանակային պայմաններից: Ինձ չափազանց մտահոգում է, որ մենք բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այս տարի չկարողացանք լոլիկ արտահանել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է նաև, որ ոռոգման ջրի ոլորտում կան լուրջ չարաշահումներ և աղաղակող անարդարություններ:
«Այդ հարցում ևս հաջորդ տարի պետք է կարգուկանոն լինի»,- ասել է Փաշինյանը: