Առաջիկա 5 տարիներին ԶՈՒ կարիքների համար ծախսելու ենք հավելյալ 2․5 մլրդ դոլար. Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արարատում ընտրողներին դիմեց խնդրանքով` երբեք չհավատալ այնպիսի լուրի, որ իրենք ինչ-որ կոռուպցիոների հետ ժողովրդի թիկունքում ինչ-որ բան են պայմանավորվել, որ կոռուպցիայի դեմ պայքարը կանգնել է կամ առաջ չի գնալու և այլն:
Փաշինյանը նաև անդրադարձավ երեկ իր թույլ տված սխալին, իր իսկ գնահատմամբ՝ «լեզվի սայթաքմանը», երբ դոլարի փոխարեն դրամ է ասել:
«Մենք առաջիկա 5 տարիների ընթացքում խնդիր ենք դրել ԶՈւ կարիքների համար ծախսել հավելյալ 2․5 միլիարդ դոլար, և այդ 2․5 մլրդ դոլարը պետք է վճարեն ձեզ հայտնի կոռուպցիոներները: Եթե նրանք դա անեն կամավոր, բոլորս դա հաշվի կառնենք, բայց սա չի նշանակում, որ դա ամբողջ թալանված գումարի չափն է»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց` կարևոր է օբյեկտիվորեն գնահատել` որքան գումար է գողացվել և որքան պետք է վերադարձվի: