Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը չբացառեց, որ Վերաքննիչը որոշում կկայացնի այսօր
Հայաստանիերկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառում, որ այսօր՝ դեկտեմբերի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանը Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կկայացնի:
Մինչ դատական նիստի վերսկսումը Ալումյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ծանոթացել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշմանը: «Դատավորը գտել է, որ ինքնաբացարկի հիմքեր չկան, եւ որ օրենքով նախատեսված ընթացակարգ է, որ դատարանի նախագահն ինքն է որոշում, թե որ դատավորը պետք է գործը քննի:
Նախ ինքը ընդգծում է, որ դա օրենքով է նախատեսված, դրանից հետո անդրադառնալով վիճակահանությանը, նշում է, որ վիճակահանությունը կատարվել է նրանով, որպեսզի կամայականությունն այդ որոշումը կայացնելիս բացառվի: Դա մեզ բավարարող պատճառաբանություն չի, որովհետեւ օրենքով նման բան նախատեսված չէ՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ի թիվս այլ իրավունքների նախատեսում է, որպեսզի անձի վերաբերյալ գործը քննող դատարանը օրենքի հիման վրա»,- ասաց փաստաբանը: