Հետևանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր. Արայիկ Հարությունյանը՝ կեղծ դիպլոմների սկանդալի մասին
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն արձագանքել է Իսրայելում հայկական կեղծ դիպլոմների գործով հետաքննության մասին տեղեկությանը:
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Բուհերում առկա խնդիրների լուծումը ճանապարհին է։ Բայց այս հրապարակումը շատ ավելի լուրջ է, և ապացույցները ստանալուց հետո (ներկայում հետաքննություն է ընթանում և սպասում ենք իսրայելական կողմից պաշտոնական տեղեկատվություն) հետևանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր»։