Հայտնի պրոդյուսերը կոչ է արել չքննադատել Սոֆիա Ռոտարուին՝ Ռուսաստան այցից հրաժարվելու համար
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Սոֆիա Ռոտառուն որոշել է չեղյալ հայտարարել «Տարվա երգ» փառատոնում իր ելույթը՝ Ուկրաինայիում ռազմական դրություն հայտարարելուց հետո, որի համար քննադատվել է:
Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինն աջակցել է երգչուհուն և կոչ արել չդատապարտել նրան` համերգներով Ռուսաստան չգալու համար: Այս մասին նա ասել է НСН-ի եթերում:
«Տարվա երգ» փառատոնում ելույթների չեղարկման մասին հայտնի դառնալուց հետո, համացանցի ռուս օգտատերերը հարձակվել են երգչուհու վրա՝ խիստ քննադատելով նրան:
- Ամոթ է արվեստագետների համար: Սոֆիա Ռոտարուն շատ պակեշտ անձնավորություն է, ընտանիքի մարդ է, ավանդույթները հարգող: « Խեղճին արդեն անիծում են», - ասել է Պրիգոժինը: