Մակրոնը կարգադրել է ընդունել «դեղին բաճկոնների» ներկայացուցիչներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարգադրել է կառավարության անդամներին հանդիպել «դեղին բաճկոնների» շարժման ներկայացուցիչների հետ, որոնք բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ և կազմակերպում զանգվածային գործողություններ Փարիզում և այլ քաղաքներում, հայտնում է МК-ն:
Մասնավորապես, պետության ղեկավարը խնդրել է վարչապետ Էդուարդ Ֆիլիպին հանդիպել քաղաքական կուսակցությունների ղեկավարների և «բաճկոնների» ներկայացուցիչների հետ ճգնաժամը քններկելու և ելքեր գտնելու համար:
Հանդիպման օրը հայտնի չէ:
Կիրակի ավելի վաղ այս հարցի շրջանակներում Մակրոնը հանդիպել է կառավարության անդամների հետ: Հանդիպումից հետո պաշտոնական հայտարարություններ չեն արվել: