Սահակաշվիլին հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Վրաստան: Այս մասին նա ասել է այսօր՝ դիմելով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության համախոհներին: Այս մասին հայտնում է Тасс-ը:
Նիդերլանդներում գնտվող Սահակաշվիլին հայտարարել է, որ չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները: Նա նաև պահանջել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ երկրում:
«Հենց ես ձեզ պետք գամ, հենց ինձ կկանչեք ես կվերադառնամ Վրաստան և ձեզ հետ միասին մենք կպայքարենք մեր նպատակների համար»,- հայտարարել է նա: