Անհրաժեշտ է վերանայել զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները. Սարգսյան
Ադրբեջանի և Ղազախստանի նման Բելառուսից զենք գնելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ: Այս մասին դեկտեմբերի 2-ին Աբովյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Մենք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Արամ Սարգսյանը:
Ըստ նրա՝ միայն գյուղատնտեսության և տուրիզմի զարգացմամբ զինվելը բավարար չէ, անհրաժեշտ է ունենալ հզոր արտադրություն:
ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր հարաբերությունների վերանայման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ Արամ Սարգսյանը նշել է. « 20 տարի է մենք ՀԱՊԿ-ի կազմում ենք և դեռևս պատկերացում չունենք կազմակերպության շրջանակենրում փոխադարձ պարտականությունների մասին»:
Պատգամավորի թեկնածուն հավելել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:
«Այս պայմաններում անհասկանալի է՝ ՀԱՊԿ-ին անդամակցելն ապահովո՞ւմ է արդյոք մեր անվտանգությունը, թե ոչ: Մենք պետք է մասնակցենք ՆԱՏՕ-ի զինավարժություններում ոչ թե որպես բժիշկներ և սակրավորներ, այլ որպեսզի մեր զինվորները հնարավորություն ունենան ստանալ որակապես նոր գիտելիքներ ադրբեջանական անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար»,-ընդգծել է նա: