ՀՀԿ-ի քաղաքական օրակարգի հարցն է՝ 0.5 տոկոսի շեմը կհաղթահարեն, թե ոչ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Մենք իրականացրել ենք այնպիսի փոփոխություններ, որոնք համարվում էին անհնար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Արենիում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Հետեւաբար մեզ համար այլեւս չկա ոչ մի անհնար բան։ Եթե մենք մի տարի առաջ ասում էինք, որ հաջորդ տարի Հայաստանում նոր իշխանություն է լինելու, եւ հին համակարգը չի լինելու, եւ օրինակ՝ Հանրապետական կուսակցության քաղաքական օրակարգի հարցը լինելու է հետեւյալը՝ 0.5 տոկոսի շեմը կհաղթահարեն, թե չեն հաղթահարի»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: