Անթույլատրելի է աշխատելուն միտված ժողովրդին զրկել իր սեփական ապագան ստեղծելու հնարավորությունից. Արամ Սարգսյան
Մենք, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, առաջարկում ենք իրական բարեփոխումներ: Այս մասին դեկտեմբերի 2-ին Հրազդանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել ե «Մենք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքերի համաձայն՝ նրանց քաղաքական ուժը չի հավակնում Նիկոլ Փաշինյանի ձայներին, սակայն կարող է օգնել նրան երկրի բարեփոխումների հարցում:
«Ի տարբերություն խնդիրներին կառուցողական լուծումներ չառաջարկող, ցանկացած գնով իշխանությունը սևացնել փորձող քաղաքական ուժերի և այն ուժերի, որոնք ուզում են անհասկանալի պատճառներով 2.5 տարի անց կրկին ընտրություններ անցկացնել, մենք ձգտում ենք կայունացնել Հայաստանում քաղաքական իրավիճակը և սկսել ակտիվ տնտեսական բարեփոխումներ», նշել է Արամ Սարգսյանը:
Նա հավելել է, որ անթույլատրելի է աշխատելուն միտված ժողովրդին զրկել իր սեփական ապագան ստեղծելու հնարավորությունից:
«Ժամանակին Հրազդան քաղաքը արդյունաբերական կենտրոններից մեկն էր: Այսօր կարելի է վերակենդանացնել տնտեսությունը որոշ բարեփոխումների միջոցով»,-ընդգծել է Արամ Սարգսյանը: