Ուկրաինան փորձել է ներքաշել Գերմանիային պատերազմի մեջ. Գերմանիայի նախկին արտգործնախարար
Ուկրաինան փորձել է ներքաշել Գերմանիային պատերազմի մեջ, այս մասին N-TV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի նախկին արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:
«Կարծում եմ, որ մենք որևէ կերպ չպետք է թույլ տանք, որ Ուկրաինան մեզ ներքաշի պատերազմի մեջ: Ուկրաինան փորձում էր անել դա», - նշել է Գաբրիելը՝ մեկնաբանելով Կերչի նեղուցի միջադեպը:
Նա միևնույն ժամանակ մեղադրել է Ռուսաստանին միջազգային իրավունքի խախտման համար և հույս հայտնել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կհաջողվի «դրդել կողմերին նորմալ հարաբերությունների»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից Կերչի նեղուցում ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Այդ միջադեպից մեկ օր անց Ուկրաինան 30 օրով ռազմական դրություն է սահմանել երկրում: