Յուվենտուսի ֆուտբոլիստները հարգել են Աստորիի հիշատակը
Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստները «Ֆիորենտինայի» դեմ խաղի մեկնարկից առաջ հարգել են մրցակցի նախկին ավագ Դավիդե Աստորիի հիշատակը:
«Ծեր սինյորայի» ավագ, պաշտպան Ջորջո Կիելինին ծաղիկներ է դրել տրիբունաներից մեկի մոտ: Արարողությանը ներկա են գտնվել Լեոնարդո Բոնուչին, Անդրեա Բարձալին և «բյանկոներիների» մյուս ֆուտբոլիստները:
Հիշեցնենք, որ Աստորին մահացած էր գտնվել սույն թվականի մարտի 4-ին Ուդինե քաղաքի հյուրանոցներից մեկում:
Հետագայում հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը մահացել է սրտի աշխատանքի արագացման պատճառով: