«Բարսելոնա»-ում զարմացած են, որ Մեսսին չկա «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդին զարմացել է, որ կատալոնական թիմի հարձակվող Լիոնել Մեսսին չի հայտնվել «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում:
ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, «Ոսկե գնդակը» կստանա «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչըի, ով առաջ կանցնի Կրիշտիանու Ռոնալդուից (Յուվենտուս, Պորտուգալիա) և Անտուան Գրիզմանից (Ատլետիկո, Ֆրանսիա):
«Բոլորի նման, ես ևս զարմացած եմ, որ Մեսսին չկա վերջնական ցուցակում: Շատ տարօրինակ իրավիճակ է, հաշվի առնելով, որ Մեսսին Չեմպիոնների լիգայի լավագույն խաղացողն էր: Բայց այս հարցը ՈՒԵՖԱ-ի իրավասության շրջանակներում է», - մեջբերում է մասնագետի խոսքերը Marca-ն: