2018թ.-ի՝ Twitter-ի ամենաազդեցիկ հայտնիները
Հրապարակվել է 2018թ.-ի՝ Twitter-ի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը: Այն կազմվել է հիմք ընդունելով նրանց էջի, ինչպես նաև թվիթների արդյունքում առաջացած ակտիվությունը, հետևորդների քանակը և այլն:
Twitter-ի ամենաազդեցիկ աստղ է ճանաչվել Թեյլոր Սուիֆթը, իսկ տղամարդ՝ Լիեմ Փեյնը: Այս երկու երգիչներն էլ չեն եղել անցյալ տարվա ցանկում, բայց այս տարի միանգամից հայտնվել են առաջատար դիրքերում: Հետաքրքրական է , որ Թեյլոր Սուիֆթը տարվա ընթացքում ընդամենը 13 թվիթ է գրել:
Ամենաազդեցիկ կանանց այս տարվա ցանկի երկրորդ հորիզոնականում է Քեթի Փերին, որը 2017-ի ամենաազդեցիկ կինն էր ճանաչվել: Կանանց ցանկի լավագույն եռյակը եզրափակում է Քիմ Քարդաշյան Ուեսթը, որը նախորդ տարի չի էլ եղել ցանկում:
Ինչ վերաբերում է ամենաազդեցիկ տղամարդկանց ցանկին, ապա Դոնալդ Թրամփը այս տարի կարողացել է պահել նախորդ տարվա իր դիրքը 2-րդ հորիզոնականում, մինչդեռ Ջասթին Բիբերը, որը 2017թ.-ի Twitter-ի ամենաազդեցիկ աստղն էր, այս տարի հայտնվել է 3-րդ հորիզոնականում:
2018թ.-ի՝ Twitter-ի ամենաազդեցիկ կանանց ու տղամարդկանց ամբողջական ցանկը ստորև՝