UFC-ի նախագահը ցանկանում է մի ամբողջ մրցաշար անցկացնել Նուրմագոմեդովի և Մաքգրեգորի հետ
UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ ցանկանում է առանձին մրցաշար անցկացնել միայն Հաբիբ Նուրմագոմեդովի, Թոնի Ֆերգյուսոնի, Կոնոր Մաքգրեգորի և Դասթին Պորյեի հետ: Այս մասին գրում է MMAjunkie-ին:
«Այժմ լավ կլինի, որ Կոնորը կռվի Դասթինի հետ, իսկ Թոնին՝ Հաբիբի: Իսկ հետո երկու հաղթողները կմարտեն իրար հետ»,- ասել է նախագահը:
Ուայթը նաև նշել է, որ հասարակության համար ամենասպասված մարտը Մաքգրեգորի և Նուրմագոմեդովի ռևանշն է, որը դեռևս չի էլ կարող պլանավորվել: