Միասեռականությունը նորաձև է դարձել. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հասարակության մեջ «հոմոսեքսուալությունը նորաձև է դարձել»: Համապատասխան մեջբերումը հայտնվել է Հռոմում հրատարակված հարցազրույցների գրքում: Այս մասին հայտնում են համաշխարհային լրատվամիջոցները:
«Մեր հասարակություններում հոմոսեքսուալությունը դարձել է նորաձև, որը որոշակի կերպով ազդում է եկեղեցու կյանքի վրա», - ասել է նա:
Ըստ Ֆրանցիսկոսի, համասեռամոլությունը անհամատեղելի է եկեղեցական արարողակարգի հետ:
Կաթոլիկ եկեղեցին ավանդաբար միասեռականությունը գնահատում է որպես մեղք: Միևնույն ժամանակ, երբ Հռոմի պապ դարձավ Ֆրանցիսկոսը, շատերը հույսեր էին կապում միասեռականության նկատամբ եկեղեցու ազատականացման հետ:
«Ով եմ ես միասեռականներին դատելու համար», - ասել է Ֆրանցիսկոսը 2013 թվականին: