Լուկաշենկոն նշել է՝ ինչպես ԵԱՏՄ-ը կարող է պայքարել արևմտյան պատժամիջոցների դեմ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներին ավելի հեշտ կլինի դիմակայել ժամանակակից սպառնալիքներին, այդ թվում և արևմտյան պատժամիջոցներին, սերտ փոխհամագործակցության և միության շրջանակներում առաջադրանքների իրագործման պայմաններում: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Երջանկություն է, որ մենք ստեղծել ենք ԵԱՏՄ-ն: Եկեք բեկում մտցնենք այստեղ և ցույց տանք նրանց, որոնք երազում են պատժամիջոցների մասին և դրանք սահմանում են Ռուսաստանի և, համարեք, մեր նկատմամբ: Պետք չէ լացել, թե մենք պատժամիջոցների տակ ենք: Անհնար է նման հսկայական տարածքին, որը 200 մլն բնակիչ ունի, «ցած գցել» պատժամիջոցների պատճառով», - ասել է Լուկաշենկոն:
Բելառուս ղեկավարը նման պայմաններում հնարավորություն է տեսնում ԵԱՏՄ երկրների տնտեսությունների համար: «Առավել ևս վաղվա խոշորագույն գերտերությունը Չինաստանն է: Մենք փայլուն հարաբերությունների մեջ ենք նրանց հետ», - ընդգծել է բելառուս առաջնորդը: