Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը երեխաների խնամակալության հարցում համաձայնության են եկել
Դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վերջնական համաձայնության են եկել երեխաների խնամակալության հարցում: Այս մասին հաղորդում է Reuters-ը` հղում անելով Ջոլիի փաստաբանի արած հայտարարությանը:
«Խնամակալության հարցով համաձայնության են եկել մի քանի շաբաթ առաջ և ստորագրվել է երկու կողմի դատավորների կողմից: Համաձայնության մանրամասները դեռևս հրապարակման ենթակա չեն՝ ելնելով երեխաների շահերից»,- ասել է փաստաբան Սամանտա Բլեյ Դեջանը: