ԻՊ-ի պարագլուխներից մեկը պատանդ է վերցվել
Քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում հայտնում են, որ գերի են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Աղբյուրը հայտնում է՝ Աբու Բաքր ալ Բաղդադի խմբավորման ղեկավարի օգնական Հուսամա ալ-Ավեյդը պատասխանատու է Սիրիայում իրականացված ավելի քան 40 ահաբեկչական գործողությունների համար: Բացի այդ, նա պատասխանատու էր «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայի մի շարք շրջաններում գործող խմբերի անվտանգության համար:
«Հետախուզական խմբին նոյեմբերի 22-ին հաջողվել է բացահայտել Հուսամա ալ-Ավեյդի գտնվելու վայրը: Նա հայտնաբերվել է Դեր Զոր նահանգի Աթ-Թանա բնակավայրում՝ հարձակման ենթարկվելու ժամանակ»,- հայտնում է РИА Новоти-ն՝ հղում կատարելով «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչներից մեկին:
Թե որտեղ է այս պահին գտնվում խմբավորման պարագլուխը՝ առայժմ անհայտ է մնում: