Հրազենը նետած անձը կամավոր ներկայացել է բաժին (տեսանյութ)
Դիմապակին ու կողային ապակիներից մի քանիսը կոտրված, մետաղե մահակն էլ հետևի ձախ լուսարձակի մեջ խրված «Մերսեդեսը» ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները նկատել են նոյեմբերի 28-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Սևան-Մարտունի ճանապարհի 56-րդ կիլոմետրին՝ Երանոս գյուղի հատվածում։
Ոստիկաններն, արագ կողմնորոշվելով, կանգնեցրել են կասկածելի վնասվածքներով մեքենան։ Նրանց տեսնելով՝ վարորդն իջել է «Մերսեդեսից» ու փախել՝ նետելով ատրճանակը։ Ուղևորին ոստիկանները բռնել ու բերման են ենթարկել բաժին։
Ատրճանակն առգրավվել է։ Պարզվել է, որ «Վալտեր» տեսակի է։ Հրազենի փամփշտակալում երեք չկրակված փամփուշտ է եղել։ Տեղում իրականացվել են անհետաձգելի հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։
Ոստիկանության փորձաքրեագետների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել է տարածքը, նաև մշակվել են ապացուցողական նշանակություն ունեցող իրերը։ Քրեական հետախույզները պարզեցին փախուստի դիմած անձի ինքնությունը և որոնողական միջոցառումներին զուգահեռ բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում՝ նոյեմբերի 30-ին փախուստի դիմած 33-ամյա Արտյոմ Անտոնյանը ներկայացավ ոստիկանություն։
Մանրամասն՝ տեսանյութում: