Տղամարդը փորձել է Աստանայից Կիև ավելի քան 60 սրվակ գյուրզայի թույն տեղափոխել
Աստանայի օդանավակայանում կալանավորվել է 59-ամյա տղամարդ, ում մոտ գյուրզայի թույնով սրվակներ են եղել՝ հայտնում է Ինտերֆաքսը։
Ղազախստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը հայտնել է, որ Աստանա-Կիեւ չվերթի ուղեւորի մոտ թույնով 64 սրվակ է հայտնաբերվել։
Գյուրզան ամենավտանգավոր եւ ամենամեծ օձն է նախկին ԽՍՀՄ-ի տարածքում։ Գյուրզայի թույնը ուժեղ հեմոլիտիկ ազդեցություն ունի եւ իր տոքսիկությամբ զիջում է միայն կոբրայի թույնին։