Կտեսնեք, թե գողության ճանապարհով Հայաստանում հարստացածների վերջը ինչ է լինելու. Նիկոլ Փաշինյան
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գորիսում հանդիպել է քաղաքացիներին:
«Մենք աշխատելու ենք վարկերի մատչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Մենք 125 հազար մարդու վարկային պատմությունը մաքրել ենք: Նրանք ուզեցել են, որ ժողովուրդը աղքատ լինի, որ աղքատության վրա կառուցեն իրենց իշխանությունը: Հարուստ լինել հնարավոր է միայն աշխատանքով: Հեսա դուք կտեսնեք, թե գողության ճանապարհով Հայաստանում հարստացածների վերջը ինչ է լինելու: Այս տարի 32 միլիոն դոլարից ավելի գումար է մտել գյուղմթերքի արտահանման շուկա»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդար աշխատանքով պետք է ջարդուփշուր արվի աղքատությունը Հայաստանում:
«Հայ ժողովուրդը վիզը ծուռ ժողովուրդ չէ, և մենք դա ապացուցելու ենք բոլոր հոռետեսներին»: