Մեգան Մարքլն ամուսնությունից առաջ դժգոհել է Վինձորի ամրոցի ծանր հոտից
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, ամուսնությունից առաջ գանգատվել է Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի ժամատանը տիրող ծանր հոտից, գրում է The Sun–ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մարքլը խնդրել է օդը թարմացնող նյութեր օգտագործել արարողությունից առաջ, սակայն մերժում է ստացել:
Ամրոցի անձնակազմը շատ է զարմացել Մեգանի խնդրանքից, քանի որ ժամատունը համարվում է սուրբ վայր:
Նշվում է, որ Մեգանին անգամ որակել են որպես «բռնապետական հակումներով» մարդ: